Ավազակային հարձակում Արմավիրում. անհայտ անձը ատրճանակով  ներխուժել է տուն, ծեծի ենթարկել 64-ամյա կնոջը և հափշտակել ոսկե մատանի. shamshyan.com

14:24 • 29.06.17

Արմավիր քաղաքում այսօր ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 03։00-ի սահմաններում անհայտ անձը, երկաթյա լինգով Արմավիր քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի 109 տան դուռը բացելով, ներս է մտել և ատրճանակի սպառնալիքով ծեծի է ենթարկել տանտիրուհուն՝ 64-ամյա Ռիմա Մխիթարյանին և սպանության սպառնալիքի տակ հափշտակել 1 հատ ոսկյա մատանի և 120.000 դրամ։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ 

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։