11-ամյա հնդիկ տղան ավելի շատ IQ միավոր է հավաքել, քան Ալբերտ Էյնշտեյնը և Սթիվեն Հոքինգը

21:26 • 29.06.17

11-ամյա Առնավ Շարման ավելի շատ միավորներ է հավաքել IQ թեսթի արդյունքում, քան Ալբերտ Էյնշտեյնն ու Սթիվեն Հոքինգը:

Իչպես հայտնում է The Independent-ը, այսպես կոչված` հանճարեղության նշակետը 140-ն, իսկ Առնավը 162 միավոր է հավաքել` առավելագույն հնարավորը, որը կարելի էր ստանալ տվյալ թեսթից:

Այն երկու միավորով ավելին է, քան գերմանական ծագում ունեցող գիտնական Էյնշտեյնինը և տեսաբան-ֆիզիկոս ու հանրահայտ տիեզերաբան Հոքինգինը:

Ինչպես նշվում է, հնդիկ տղան ընթերցանության բարդ թեսթ է հանձնել մի քանի շաբաթ առաջ` առանց նախապատրաստվելու:

Mensa ակումբի թեսթը բավականին բարդ է, որը շատ մարդիկ չեն կարողանում հանձնել: Տղայի ընդունակությունները զարմացրել են նաև ծնողներին, որոնք երեխայի հետ այժմ բնակվում են Մեծ Բրիտանիայում: