Նեթանյահուն հրաժարվել է Երուսաղեմի պատի մոտ տղամարդկանց և կանանց միասին աղոթելու հնարավորություն տվող նախագծից
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի կառավարությունը միջազգային խիստ քննադատության է արժանացել՝ կանգնեցնելով Երուսաղեմի պատի մոտ տղամարդկանց և կանանց միասին աղոթելու հնարավորություն տվող նախագիծը, գրում է NBC News-ը:
Այդ քայլով երկրի վարչապետը զիջման է գնացել երկրի իշխող կոալիցիայի աջ հայացքների տեր օրթոդոքս քաղաքական գործիչներին, բայց միևնույն ժամանակ պառակտում առաջացրել Իսրայելից դուրս՝ մասնավորապես ԱՄՆ-ում գտնվող հրեական համայնքների հետ, գրում է լրատվամիջոցը:
2016 թվականի հունվարին Իսրայելի կառավարությունը հայտարարել էր, որ նոր հատված կկառուցի Երուսաղեմում Արևմտյան պատի մոտ, որը թույլ կտա տղամարդկանց և կանանց աղոթել կողք կողքի: Կառավարությունը նաև նշել է, որ մյուս երկու աղոթքի տարածքներն առանձնացված կմնան:










