Հարբած մոսկվացին տրակտոր է առևանգել, տաքսու բախվել և փորձել փախուստի դիմել
Մոսկվայի հյուսիսային մասում 42-ամյա հարբած տղամարդը տրակտոր է առևանգել ավտոբազայից, մի քանի կիլոմետր անցել դրանով և բախվել տաքսու: Այս մասին 360 հեռուստաալիքին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 28-ի ցերեկը: Տրակտորն առևանգած տղամարդը տաքսու է բախվել Շերեմետևսկայա փողոցի վրա, ինչից հետո փորձել է փախուստի դիմել դեպքի վայրից:
Նշվում է, որ ոստիկանությունն իրականացնում է միջադեպի քննություն, որի արդյունքների հիման վրա կարող է կայացվել քրեական գործ հարուցելու որոշում:










