Մոսկվայում մանկապղծության մեղադրանքով հայ է ձերբակալվել, ով աշխատել է առևտրի կենտրոնի խաղահրապարակում (տեսանյութ)

13:57 • 29.06.17

Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում մանկապղծության մեղադրանքով մանկական խաղահրապարակի աշխատակից է ձերբակալվել, ով ազգությամբ հայ է, հայտնում է ռուսական Առաջին ալիքը: Հաղորդվում է, որ ձերբակալվածը 32 տարեկան է, անունը՝ Արտյոմ:


«Քննության վարկածի համաձայն՝ տղամարդը, ով Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկի մանկական խաղահրապարակի աշխատակից էր, խաղի ժամանակ փոքր տարիքի տղաների նկատմամբ, ճնշելով դիմադրության նրանց կամքը, սեռական բնույթի բռնի գործողություններ է իրականացրել»,- հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր վարչության ղեկավարի օգնական Յուլյա Իվանովան:


Հայտնի է, որ տղամարդու գործողություններից տուժել են բազմաթիվ երեխաներ: Խաղահրապարակի ղեկավարի խոսքով՝ հանցագործությունները տեղի են ունեցել հենց խաղային գոտում:


Հանցագործության մասին հայտնի է դարձել, երբ երեխաներից մեկը բողոքել է ծնողներին, տեսախցիկներն ամեն ինչ հաստատել են: