Եվրոպայում կստեղծեն առաջին «Երաժշտական ճանապարհը»

06:38 • 29.06.17

Հունգարիայում այս տարի R67 մայրուղու մի հատվածում «Երաժշտական ասֆալտ» կփռեն, հայտնում է Euromag-ը:


Նախաձեռնությունը, որն իրականացնելու է ավստրիական հայտնի ճանապարհաշինական ընկերությունը, արժենալու է 220 մլն եվրո:


Առաջին անգամ նման տեսակի ճանապարհ ստեղծել են Հարավային Կորեայում, որը միտք ուներ ոչ միայն զվարճացնել վարորդներին, այլև օգնել նրանց խուսափել ղեկին քնելուց:

Քնկոտության դեմ պայքարող ասֆալտը մեքենայի ակերի հետ շփումից սկսում է երաժշտություն հնչեցնել, որն աշխուժացնում է հոգնած վարորդներին:

Եվրոպայում կստեղծեն առաջին «Երաժշտական ճանապարհը»