Օբամաներն արևադարձային Բալիից մեկնել են Ճավա (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման շարունակում է ընտանիքի հետ ակտիվ հանգիստը վայելել Ինդոնեզիայում, որտեղ դեռահասության ժամանակ մոր ու խորթ հոր հետ ապրել է 4 տարի:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 52-ամյա Օբաման կնոջ ու 2 դուստրերի հետ առաջին 5 օրն անցկացրել է զբոսաշրջային ակտիվ ուղղություն համարվող Բալի կղզում, որտեղից մեկնել է Ճավա:
Նշենք, որ Բալիում Օբամաները հրաշալի ժամանակ են անցկացրել Այունգ (Ayung) գետում նավակ թիավարելիս, ինչն այնտեղ ամենահայտնի զբոսաշրջային վայելքներից է:
Դրանից հետո նախկին նախագահական ընտանիքը զբոսնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ մշակութային ժառանգության ցանկում ներառված բրնձի դաշտերով, այցելել հինդուիստական տաճար:
Աղբյուրը մանրամասնում է, որ Բալիում Օբամաների ընտանիքը կանգ էր առել Four Seasons Resort Bali հյուրանոցում, որտեղ մեկ գիշերվա համար հարկավոր է վճարել 2.500 դոլար:







Բալիում՝













