Ավստրիացի էքստրեմալը նկարահանել է պարապլանով իր անհաջող ցատկը (տեսանյութ)
Ավստրիացի էքստրեմալը տեսանյութ է նկարահանել և ցուցադրել պարապլանով իր անհաջող ցատկը: Տեսանյութը հրապարակվել է Liveleak կայքում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 14-ին՝ ավստրիական Քյոսեն կոմունայի մոտակայքում: Պարապլանով ցատկած տղամարդուն խանգարել են պարանները, ինչի հետևանքով նրա պարաշյուտը չի բացվել: Այսպիսով՝ տղամարդը մեջքով ընկել է անտառի գետնին, սակայն ծառերը մեղմել են անկումը:
Նշվում է, որ միջադեպից հետո տղամարդը հոսպիտալացվել և վեց օր պառկել է հիվանդանոցում, սակայն նրան վիրահատություն չի պահանջվել:
«Մի՛ փորձեք կրկնել սա», - գրել է տղամարդը:










