Սիրիայի հայաբնակ Ղնեմիե գյուղի՝ ահաբեկիչների կողմից պղծված եկեղեցու գմբեթին կրկին խաչ է տեղադրվել (լուսանկարներ)
Սիրիական Ղնեմիե հայաշատ գյուղի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին, որն ավերվել էր զինված ահաբեկիչների կողմից, վերակառուցվել և հանդիսավոր կերպով վերաբացվել է տեղի հայ համայնքի համար, այս մասին հայտնում է Հալեպի հայկական պարբերականներից «Գանձասարը»:
Նախօրեին գյուղի հայությունը հետևել է եկեղեցու գմբեթին Բերիո Հայոց թեմի առաջնորդ Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգսյանի կողմից օծված խաչի տեղադրմանը:
Ղնեմիեն սիրիական պատերազմի առաջին տարիներին գրավվել է զինված ահաբեկչական խմբավորումների կողմից, ինչի հետևանքով գյուղի հայերը ստիպված տարհանվել են:
Այժմ, սակայն, 1875թ.-ին կառուցված տեղի հայկական եկեղեցին, որ պղծվել էր իսլամիստ-ծայրահեղական զինյալների կողմից, վերագտել է իր նախկին տեսքն ու բացել իր դռները գյուղ վերադարձած հայ համայնքի առաջ:




Ավերված ժամանակ











