Բրազիլիայում անհայտ անձինք փորձել են մեքենայով ներխուժել նախագահի նստավայր
Երեկ երեկոյան անհայտ անձանց խումբը փորձել է մեքենայով ներխուժել Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերի նստավայրի տարածք, հայտնում է ria.ru-ն:
Նշվում է, որ մեքենան հարվածել է Ալվորադա պալատի պարսպին: Պարսպի մոտ ընկած են եղել փամփուշտներ:
Ոստիկանության փոխանցմամբ՝ ձերբակալվել է մեկ մարդ:
Միջադեպից հետո մայրաքաղաք Բրազիլիայում գտնվող նախագահական նստավայրի տարածքի հսկողությունն ուժեղացվել է:
Աղբյուրը հավելում է, որ հարձակման ժամանակ Թեմերը նստավայրում չի եղել:










