Վենեսուելայում ավտոմեքենան մխրճվել է ցուցարարների ամբոխի մեջ

05:56 • 29.06.17

Չորս մարդ վիրավորվել է չորեքշաբթի Վենեսուելայի Բարկիսիմետո քաղաքում ցուցարարների ամբոխի մեջ մխրճված ավտոմեքենայի հետևանքով: Նշվում է, որ տուժածներից մեկը 80-ամյա կինը է եղել:


Ցուցարարները սկզբից ուզում էին լինչի դատաստան տեսնել վարորդի հետ, բայց փոխել են միտքն ու արդյունքում միայն այրել նրա մեքենան:


Ապրիլի սկզբից Վենեսուելայում ընթացող հակակառավարական ցույցերն ամենամեծն են վերջին տարիներին: Պատճառն այն է, որ Գերագույն դատարանի որոշմամբ ընդլայնվում են նախագահի լիազորությունները եւ սահմանափակվում խորհրդարանի գործառույթները, որը գտնվում է ընդդիմության հսկողության տակ:

Այս ընթացքում, ըստ գլխավոր դատախազի, զոհվել է առնվազն 75 մարդ, վիրավորվել ավելի քան 1.4 հազար, այդ թվում 300 ոստիկան: Ավելի քան 3,2 հազար մարդ ձերբակալվել է: