Գերմանացի օրենսդիրները չեղարկել են Իսրայելից անօդաչու սաքրեր վարձակալելու գործարքը

21:28 • 30.06.17

Գերմանացի օրենսդիրները կասեցրել են Իսրայելից անօդաչու թռչող սարքերի վարձակալության մասին գործարքը:

Ինչպես տեղեկացնում է haaretz.com-ը` հղում անելով գերմանական աղբյուրին, գործարքին դեմ արտահայտվել Սոցիալ դեմոկրատական կուսակցության պատգամավորները` տեղեկանալով, որ անօդաչուները կարող են զենք տեղափոխել:

Խոսքն իսրայելական արտադրության Heron TP հեռակառավարվող անօդաչու սարքերի մասին է, որը ձեռք բերելու գործարքը չեղարկվել է Բունդեսթագի բյուջետային հարցերով հանձնաժողովում: Գործարքի արժեքը գնահատվում էր 580 մլն եվրո` 3-5 հեռակառավարվող անօդաչուներ վարձակալելու համար:

Իսրայելական կողմը դեռևս հույս ունի, որ գործարքը կկայանա` չնայած գերմանացի օրենսդիրների որոշմանը: