Ես համոզված եմ, որ հենց Արամազդ Անդրեասյանն է կատարել այդ ահավոր հանցանքը. Լոս Անջելեսի դատախազ

04:11 • 30.06.17

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները շարունակում են որոնել հնգամյա Արամազդ Անդրեսյանին Սանտա Բարբարայում։


Փոքրիկի հայրը՝ Արամազդ Անդրեասյան ավագը կալանավորվել է հունիսի 26-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության համար՝ չնայած տղայի մարմինն առայժմ չեն գտել։

«Ես չէի թույլ տա քրեական գործ հարուցել, եթե համոզված չլինեի, որ հենց Անդրեասյանն է այս ահավոր հանցագործության մեղավորը»,- ասել է Լոս անջելեսի դատախազ Ջեքի Լեյսին։

Հիշեցնենք, որ Անա Էստվեզը հայտնել էր որդու՝ Արամազդի անհետացման մասին ապրիլի 22-ին, երբ Արամազդի հայրը չէր եկել Սան Մարինոյում հանդիպման՝ երեխային փոխանցելու համար։ Երկու օր ոստիկանները որոնել են անհետացած երեխային Արոյո արգելոցի տարածքում, սակայն ապարդյուն։