Երևանում 70 մետր երկարությամբ երկաթբետոնե հենապատը փլուզվել է՝ վնասելով հարակից կայանված ավտոմեքենան

09:51 • 30.06.17

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 30-ին՝ ժամը 00:17-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շրջանային փողոցում գտնվող նախկին պահեստի երկաթբետոնե կառուցատարրերը փլուզվել և ընկել են «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Շրջանային փողոցում փլուզվել է երկաթբետոնե հենապատը (մոտ 70 մ երկարությամբ և 3 մ բարձրությամբ)՝ վնասելով հարակից կայանված «ՎԱԶ-21012» մակնիշի 35 GT 129 պետհամարանիշով ավտոմեքենան:

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը: