Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է մզկիթի մոտ վրաերթի փորձ կատարած տղամարդուն

03:00 • 30.06.17
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է մզկիթի մոտ վրաերթի փորձ կատարած տղամարդուն

Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որն ավտոմեքենայով փորձել է վրաերթի ենթարկել Փարիզի արվարձաններից մեկի մզկիթի մոտ հավաքված մարդկանց խմբին:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` հղում անելով ֆրանսիական ոստիկանությանը, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Միջադեպը տեղի է ունեցել Կրետեյ քաղաքում: Իրավապահ մարմինների տվյալներով` կատարվածի շարժառիթները դեռևս հայտնի չեն: