Իտալական մաֆիան տեղափոխվում է Գերմանիա. աղբյուր

03:38 • 30.06.17

Եվրոպայի հարավում շատ վատ տնտեսական դրության ֆոնին սիցիլիական մաֆիան նոր հնարավորություններ է փնտրում Գերմանիայում, գրում է The Independent-ը:

Իտալացի մաֆիոզները, բախվելով մի շարք ֆինանսական դժվարությունների հայրենի հողում, ներդրումներ են կատարում Գերմանիայի հարուստ քաղաքներում:


Հունիսի 21-ին իտալական և գերմանական ոստիկանության միասնական գործողության ընթացքում Գերմանիայի հարավ-արևմուտքում ձերբակալվել է շուրջ 20 թմրավաճառ։


Ըստ լրատվամիջոցի՝  մաֆիան աշխատել է Բադեն Բյուրտեմբերգ շրջանում, որը համարվում է Գերմանիայի ամենահարուստ լանդերից մեկը: