Ատամի խոզանակի վրա մոտ 1 րոպե գնդակ պտտեցրած հնդիկը Գինեսի ռեկորդակիր է դարձել (տեսանյութ)

13:42 • 30.06.17

Հնդկաստանի Փանջաբ նահանգի բնակիչը համաշխարհային ռեկորդ է սահմանել, երբ 53 վայրկյան շարունակ բերանում պահել է ատամի խոզանակն ու դրա վրա պտտել բասկետբոլային գնդակը:

Ինչպես նշում է lenta.ru-ն, ռեկորդակիրը 25-ամյա Սանդիտ Սինխն է:

Նրա մասնակցությամբ ուշագրավ տեսանյութը հրապարակվել է Guinness World Records-ի պաշտոնական յութուբյան ալիքում:

Նշվում է, որ տեսանյութն արդեն դիտվել է մոտ 32.000 անգամ: