Հաագայի դատարանը Խորվաթիայի հետ տարածքային վեճը հոգուտ Սլովենիայի է լուծել
Սլովենիան իրավունք է ստացել Ադրիատիկ ծովում, ինչպես նաև Պիրենեյան նեղուցի մակերեսի երեք քառորդում խորվաթական տարածքային ջրերով անցնել դեպի միջազգային ջրեր։ Նման վճիռ է ընդունվել հունիսի 29-ին, Հաագայի արբիտրաժային դատարանում:
Ինչպես հայտնում է Euroactive-ը, միջանցքը, որով սլովենյան նավերն ու ինքնաթիռները կկարողանան ազատ տեղաշարժվել, պետք է լինի շուրջ 2․5 ծովային մղոն լայնությամբ։ Սակայն Սլովենիան այդ տարածքը որպես սեփականություն չի ստանում։
Խորվաթական իշխանություններն արդեն հայտնել են, որ չեն ընդունում դատարանի կայացրած վճիռը։
Երկու պետությունները, որոնք առաջ եղել են Հարավսլավիայի կազմում, 1991-ից ի վեր վիճում են Ադրիատիկ ծովի հյուսիսային նեղուցը կիսելու մասին։ Խորվաթիան պահանջել է Սլովենիային զրկել չեզոք ջրեր մտնելու իրավունքից, իսկ Սլովենիան իր հերթին պահանջում է, որ հատուկ միջանցք ստեղծվի։










