Գործարար Իլոն Մասկը Լոս Անջելեսի տակ թունել է կառուցում

01:17 • 30.06.17

Ամերիկացի հայտնի գործարար Իլոն Մասկը հայտնել է, որ իր Boring Company-ն «Գոդո» մեքենայի օգնությամբ փորել է Լոս Անջելեսի տակ գտնվող թունելի առաջին հատվածը, որտեղ հետագայում ավտոմոբիլային մայրուղի է լինելու։


Երիտասարդ միլիարդատերը, որը SpaceX և Tesla Motors ընկերությունների հիմնադիրն է, վերոնշյալ հայտարարությունը հրապարակել է իր թվիթերյան էջում:

«Գոդոն» սկսել է փորել և քիչ առաջ ավարտել է Լոս Անջելեսի թունելի առաջին մասը»,- գրել է Մասկը, ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ: