ԻՊ-ի գրոհայինները ամբողջությամբ դուրս են մղվել Հալեպ նահանգից

22:15 • 30.06.17

Սիրիայի Հալեպ նահանգն ամբողջովին մաքրվել է «Իսլամական պետություն» աաբեկչական խմբավորման գրոհայիններից, որոնք դուրս են մղվել վերջին գյուղերից, որտեղ վերահսկողություն են սահմանել կառավարական ուժերը: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը` վկայակոչելով դիտորդական կենտրոնին:

«ԻՊ-ը դուրս է մղվել 17 քաղաքից ու գյուղից, և այժմ Հալեպի ողջ տարածքն ազատագրված է 4 տարվա դիմակայությունից հետո», - հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը:

Վերջինիս խոսքով` կառավարական ուժերը հինգշաբթի գիշերը վերահսկողություն են հաստատել Հալեպի շուրջը գտնվող մայրուղին, որը միացնում է Համա և Ռաքքա նահանգները` ստիպելով ԻՊ-ի գրոհայիններին փախչել տարածաշրջանից:

Սիրիական ռազմական աղբյուրը հաստատել է իսլամիստների հեռացումը: