Լոնդոնի օդանավակայանում ձերբակալվել է Ստամբուլից ժամանած 21-ամյա աղջիկ՝ ահաբեկչության պատրաստման կասկածանքով
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլից ժամանած 21-ամյա աղջկա, որը կասկածվում է ահաբեկչական հարձակում նախապատրաստելու համար, այս մասին գրում է ТАСС գործակալությունը:
«Հիթրոու» օդանավակայանում ձերբակալված աղջկան տեղափոխել են քաղաքի հարավում գտնվող ոստիկանական բաժանմունք:
Սքոթլենդ Յարդի պաշտոնական կայքում նաև նշվում է, որ Լոնդոնի ոստիկանները հակաահաբեկչական գործողությունների շրջանակում երկու տարբեր հասցեներով խուզարկություններ են անցկացրել քաղաքի հյուսիսում:










