Մելանյա Թրամփը վերադարձել է Սպիտակ տուն ու մասնակցել Հրվ. Կորեայի նախագահի ու առաջին տիկնոջ հյուրընկալությանը (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը Նյու Յորքից կրկին Վաշինգտոն է վերադարձել ու Սպիտակ տանն ամուսնու հետ հյուրընկալել Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե-ինին և առաջին տիկնոջը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 47-ամյա տիկին Թրամփը նախագահ Դոնալդ Թրամփի ուղեկցությամբ Սպիտակ տան առջև փռված կարմիր գորգին է հայտնվել իրեն բնորոշ էլեգանտությամբ:
Հատուկ այս առիթի համար նա ընտրել է բաց կրեմագույն զգեստ, որը հիանալիորեն ընդգծել է նախկին մոդելի սլացիկ կառուցվածքը: Իր կերպարն առաջին տիկինն ամբողջացրել է համահունչ Christian Louboutin բարձրակրունկներով:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ ի տարբերություն Մելանյա Թրամփի՝ Հարավային Կորեայի առաջին տիկինն այս հանդիպման համար նախապատվությունը տվել է ազգային հանդերձին:




















