Մոսկվա մեկնած երկու ինքնաթիռ հայտնվել է կայծակի հարվածի տակ

15:42 • 30.06.17

Մոսկվա մեկնած երկու ուղևորատար ինքնաթիռ հայտնվել է կայծակի հարվածի տակ: Այս մասին Interfax-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:

«Զեկույցի համաձայն՝ նախօրեին մթնոլորտային էլեկտրականության հարվածի տակ է հայտնվել Աստրախանից «Վնուկովո» օդանավակայան ուղևորվող «Բոինգ» ինքնաթիռը, ինչպես նաև՝ Պրահայից «Շերեմետևո» օդանավակայան ուղևորվող Airbus-ը: Ուղևորները և անձնակազմերի անդամները չեն տուժել», - պատմել է աղբյուրը:

Նրա խոսքով՝ վայրէջքից հետո ինքնաթիռների ֆյուզելյաժների արտաքին մասի վրա հայտնաբերվել են վնասվածքների հետքեր:

Ինչպես ավելի վաղ նշել է Tert.am-ը, Մոսկվայում ուժեղ փոթորիկ է: