Հարբած ուղևորը ծեծկռտուք է սարքել Մոսկվայից Անթալիա թռչող օդանավում
Ռուսական Red Wings ավիաընկերության Մոսկվա - Անթալիա չվերթի ժամանակ հարբած ռուսը ծեծկռտուք է հրահրել օդանավում, գրում է lenta.ru-ն:
Պարզվում է՝ տղամարդը հանգստի էր մեկնում ընկերների և ընտանիքի հետ և շատ լարված էր, քանի որ առաջին անգամ էր երկրից դուրս մեկնում:
Նրա սարքած կռիվը տևել է ավելի քան մեկ ժամ, օդաչուն ստիպված է եղել մի քանի անգամ բարձրախոսով հանգստության կոչ անել:
Ի վերջո, բորտուղեկցորդները ստիպված են եղել կապկպել կարգազանցին ուղևորների օգնությամբ: Անթալիա ժամանելուն պես նրանով զբաղվել է արդեն թուրքական ոստիկանությունը:










