Ընտրվել է աշխարհի լավագույն ակվապարկը (լուսանկարներ)

20:51 • 30.06.17

Իսպանական Տեներիֆե կղզում գտնվող Siam Park համալիրը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի լավագույն ակվապարկը` Travellers Choice 2017-ի վարկածով:

Ինչպես ներկայացնում է Euromag-ը, մրցանակը Siam Park-ի փոխնախագահ Քրիստոֆ Կիսլինգին և նրա հորը` հոլդինգի նախագահ Վոլֆգանգ Կիսլինգին, հանձնել է Իսպանիայում և Բրազիլիայում TripAdvisor զբոսաշրջային ուղեցույցի փիառ-տնօրեն Բլանկա Զայասը:

Մրցանակը հանձնվում է TripAdvisor-ի օգտատերերի կարծիքների հիման վրա:

Ներկա պահին Siam Park-ը միակն ակվապարկն է Իսպանիայի տարածքում, որը 4 անգամ արժանացել է Travellers Choice մրցանակին: Իր անվանակարգում այն շրջանցել է աշխարհի բոլոր հայտնի ժամանցային կենտրոններին: