Իսպանիայում համերգի ժամանակ երկու ռումինացի 62 բջջային հեռախոս է գողացել
Իսպանիայում անցկացված համերգի ժամանակ Ռումինիայի երկու քաղաքացի գողացել է 62 բջջային հեռախոս: Հանգագործությունն իրականացնելու համար նրանցից պահանջվել է երկու ժամ: Այս մասին հայտնում է Digi24-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կասկածյալներից մեկը փորձել է հեռանալ մինչև համերգի ավարտը, սակայն ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են նրան: Ոստիկաններին մտահոգել է երիտասարդի պահվածքը. նրանք բացել են նրա ուսապարկը և 41 բջջային հեռախոս հայտնաբերել:
Րոպեներ անց իրավապահ մարմինների աշխատակիցները բռնել են մյուս ռումինացուն, որի մոտ հայտնաբերվել է 21 հեռախոս:
Նշվում է, որ երիտասարդները գտնվում են կալանքի տակ: Ոստիկանները փորձում են գտնել բջջային սարքերի տերերին և վերադարձնել նրանց գողացված իրերը:










