Սիրիայում ընդդիմադիր զորամիավորումները շրջափակման մեջ են վերցրել Ռաքքան

01:48 • 30.06.17

Սիրիայում ԱՄՆ-ի աջակցությամբ գործող «Սիրիական դեմոկրատական ուժեր» արաբա-քրդական ընդդիմադիր զորամիավորումը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ամբողջությամբ շրջափակման մեջ են հայտնվել իրենց կողմից մայրաքաղաք հռչակված Ռաքքայում:


BBC-ի փոխանցմամբ` ընդդիմադիր զորամիավորման հաղորդագրության մեջ ասվում է, որ հարավային ուղղությամբ գրոհայինների նահանջի բոլոր հնարավոր ճանապարհները փակվել են:


Հունիսի սկզբին սիրիական ընդդիմության ջոկատները քրդական ինքնապաշտպանության ուժերի, ինչպես նաև ամերիկյան ավիացիայի աջակցությամբ մեծածավալ գրոհ են սկսել Ռաքքայի ուղղությամբ, որն իսլամիստների հսկողության տակ էր գտնվում 2014 թվականից: