Մադուրոն կոչ է արել Վենեսուելայի բնակիչներին օգնել գտնել «ահաբեկչական» ուղղաթիռի օդաչուին

07:02 • 30.06.17

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հինգշաբթի կոչ է արել երկրի բնակիչներին օգնել բռնել ուղղաթիռի օդաչուին, ով հարձակվել է Գերագույն դատարանին և ներքին գործերի նախարարության շենքերի վրա:


Վենեսուելայի հատուկ գործակալությունների աշխատակիցները սպա Օսկար Պերեսի գլխավորությամբ երեքշաբթի նռնակներ են նետել և գնդակոծել երկրի ներքին գործերի նախարարության և Գերագույն դատարանի վրա՝ հայտարարելով պայքարի սկիզբը՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի դեմ:


Իշխանությունները կատարվածը համարել են ահաբեկչական հարձակում և սկսել որոնել բոլոր ներգրավված մարդկանց: Չնայած ուղղաթիռը հաջողվել է գտնել, հարձակվողները դիմել են փախուստի:

 
«Նա հանցագործ է, մարդասպան, և ես խնդրում եմ օգնություն բոլոր վենեսուելացիներից: Եթե նա դեռևս գտնվում է մեր տարածքում, ապա թող Վենեսուելայի ժողովուրդը բացահայտի նրան, բռնի այդ ահաբեկչին, անկախ նրանից, թե որտեղ է նա», - ասել է Մադուրոն պետական հեռուստատեսությամբ:


Նա նաև դիմել է իշխանամետ հասարակական և քաղաքական կազմակերպություններին՝ աջակցելու իշխանություններին անվտանգության հարցում: