Թենիսիստուհի Ուիլյամսը մահվան ելքով ավտովթարի պատճառ է դարձել
Հայտնի թենիսիստուհի Վենուս Ուիլյամսը՝ Սերենա Ուիլյամսի ավագ քույրը, մահվան ելքով ավտովթարի պատճառ է դարձել, հայտնում է TMZ պորտալը:
Ըստ այդ հրապարակման, վթարը տեղի է ունեցել հունիսի 9-ին, ԱՄՆ հարավային Ֆլորիդա նահանգում: Խաչմերուկներից մեկում 37-ամյա թենիսիստուհին իր ավտոմեքենայով բախվել է մեկ այլ մեքենայի, որի 78-ամյա վարորդը երկու շաբաթ անց վնասվածքներից մահացել է հիվանդանոցում: Վարորդի կինը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունում ենթադրում են, որ վթարը եղել է հենց Ուիլյամսի մեղքով, քանի որ նա խախտել է երթևեկության կանոնները: Միևնույն ժամանակ հաղորդվում է սակայն, որ թենիսիստուհին ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ չի եղել վթարի պահին:










