Մահմեդական կնոջը բեկոնով հարվածած բրիտանացուն դատապարտել են 6 ամսվա ազատազրկման
Լոնդոնում մահմեդական կնոջը բեկոնով հարվածած բրիտանացուն դատապարտել են 6 ամսվա ազատազրկման, հայտնում է РИА Новости գործակալությունը:
Ոստիկանության տարածած հայտարարության համաձայն՝ 36-ամյա բրիտանացի Ալեքս Չիվերսը հունիսի 8-ին Լոնդոնի հյուսիսում մոտեցել է մահմեդական ավանդական հանդերձանքով կնոջն ու նրա աղջկան և սկսել վիրավորանքներ տեղալ նրանց հասցեին:
Այնուհետև Ալեքսը բեկոնով հարվածել է աղջկա երեսին: Նշվում է, որ աղջիկը չի տուժել, սակայն մեծ շոկ է ապրել:
26 շաբաթ ազատազրկման դատապարտված տղամարդը ստիպված կլինի նաև 115 ֆունտ վճարել տուժածին:










