Ավտովթար Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին. նախնական տվյալներով կա 2 զոհ և 6 տուժած
Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 1-ին՝ ժամը 07:33-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով կա 2 զոհ և 7 տուժած:
Տուժածներից 5-ը տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, իսկ 2-ը Վայքի ԲԿ-ից տեղափոխվում են Երևան:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:










