Արամազդ Անդրեասյանը պնդում է, որ իր տղան սեռական ոտնձգությունների է ենթարկվել

02:26 • 01.07.17

ԱՄՆ Կալիֆոռնիայի բնակիչ Արամազդ Անդրեասյանը, որին մեղադրում են հնգամյա որդու սպանության մեջ, Լոս Անջելես է արտահանձնվելու հունիսի 30-ին։ 

Քննիչները համարում են, որ հանցագործության դրդապատճառը կապված է ապահարզանին վերաբերող գժտությունների ու երեխայի խնամակալության համար ծնողների մեջ սկսված պայքարի հետ:


Տղայի հայրը պնդել է, որ տղան սեռական ոտնձգությունների է ենթարկվել իր նախկին կնոջ նոր ընկերոջ որդու կողմից։ Սակայն ոստիկանությունը համարում է, որ չի եղել ոչ նոր ընկեր, ոչ էլ նոր ընկերոջ որդի:

 

Հիշեցնենք, որ Անա Էստվեզը հայտնել էր իր որդու՝ Արամազդի անհետացման մասին ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը չէր ներկայացել Սան Մարինոյում հանդիպման՝ երեխային փոխանցելու համար։

Երկու օր ոստիկանները որոնել են անհետացած երեխային Արոյո արգելոցի տարածքում, սակայն ապարդյուն։