Արկանզասի գիշերային ակումբներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կա 17 տուժած (տեսանյութ)

16:31 • 01.07.17

ԱՄՆ-ի Արկանզաս նահանգի գիշերային ակումբներից մեկում հրաձգություն է տեղի ուենցել, որի հետևանքով տուժել է առնվազն 17 մարդ. մեկ տուժած գտնվում է ծայրահեղ վիճակում: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանել են Լիթլ Ռոք քաղաքի Power Lounge ակումբի մոտ տեղական ժամանակով ժամը 02:30-ին՝ հրաձգության մասին հաղորդագրություններ ստանալուց հետո:

Ոստիկանների կարծիքով՝ միջադեպը տեղի է ունեցել վեճի արդյունքում և կապված չէ ահաբեկչության հետ: ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ ամենաերիտասարդ տուժածը 16 տարեկան է: 

Միջադեպի տեսանյութը կարող եք դիտել այստեղ: