Հոլանդացի գիտնականների կանխատեսումներով` 2070-ին մարդկային կյանքի տևողությունը կհասնի 125 տարվա

19:49 • 01.07.17

Հոլանդացի գիտնականների նոր ուսումնասիրությունը հակասում է մարդկային կյանքի տևողության հնարավոր շեմի մասին եզրակացությանը, որին գիտնականները հանգել էին նախորդ տարի:

Ինչպես փոխանցում է CNN-ը, նոր հետազոտության տվյալներով` մարդու կյանքի տևողությունը մինչև 2070 թվականը կարող է հասնել մինչև 125 տարվա:

Նիդերլանդների Նիջմասնագիտական ժողովրդագրության ինստիտուտի գիտնականների թիմն իրենց հետազոտությունն սկսել է հերքելով տարիքի և անմահության միջև փոխհարաբերությունը: Ըստ նոր ուսումնասիրության 125 տարվա կյանքի տևողությունը հավանական է:

Ինչպես նշվում է, դեռևս 19-րդ դարի մաթեմատիկոսները, ուսումնասիրելով մահացության տվյալները, եկել էին եզրակացության, որ երիտասարդ տարիքում մահանալու հավանականությունը գնալով փոքրանում է, թեև միջին դարերում երիտասարդ տարիքում մահացությունների մակարդակն ավելի բարձր էր:

 

 

Հոլանդացի գիտնականների կանխատեսումներով` 2070-ին մարդկային կյանքի տևողությունը կհասնի 125 տարվա