Հարավային Կորեայում ԿԺԴՀ-ից ժամանած նավ են կանգնեցրել

22:09 • 01.07.17

Հարավային Կորեայի տարածքում ԿԺԴՀ-ից ժամանած 5 նավաստիով ոչ մեծ նավ են կանգնեցնել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով կառավարական աղբյուրին:

Ինչպես նշվում է, նավաստիներին նկատել են, երբ վերջիններս հատել են Հյուսիսային սահմանազատիչ գիծը: Առափնյա ոստիկանությունը ուղեկցել է հարավային ուղղությամբ ընթացող նավը:

Գերատեսչության աշխատակիցները զրուցել են հյուսիսկորեացի նավաստիների հետ, և ինչպես նշվում է, նրանցից ոմանք ցանկություն են հայտնել մնալ Հարավային Կորեայում: