Թրամփին «փրկել» են հարավկորեացի լրագրողների կողմից շուռ տրված լուսամփոփի հարվածից (տեսանյութ)

12:08 • 01.07.17

Հարավկորեացի լրագրողները Սպիտակ տանն ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի նախագահների հանդիպման ժամանակ, փորձելով հարմար տեղ զբաղեցնել, քիչ է մնացել Թրամփի կողքին եղած լուսամփոփը գցեին նրա վրա, գրում է NBC News-ը՝ նկատելով, որ լուսամփոփի հարվածից Թրամփին փրկել է անվտանգության ծառայության աշխատակիցը:

«Հանգի՛ստ, տղե՛րք: Դուք գնալով ավելի վատն եք դառնում: Մի հատ էլ սեղանը շուռ տվեք»,-դեմքի դժգոհ արտահայտությամբ ասել է ԱՄՆ նախագահը:

Հավելենք, որ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե-ինի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հիմնականում խոսել է Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված լարված իրավիճակը հարթելու տարբերակների մասին:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Փհենյանի նկատմամբ «մարտավարական համբերության» ժամանակաշրջանն այլևս ավարտված է:

Նա նաև կոչ է արել մյուս պետություններին միանալ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներին, որպեսզի այդ երկիրը վերջ տա միջուկային ծրագրի զարգացմանը: