Մոսկվան պատուհասած ուժեղ փոթորիկն ու արևադարձային հեղեղը՝ ֆոտոշարքով
Երեկ Մոսկվային կրկին պատուհասել են ուժեղ փոթորիկն ու հորդառատ անձրևները, ինչի հետևանքով 1 մարդ է մահացել, հայտնում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ մեկ օրում Մոսկվայում գրանցվել է տեղումների ամսական նորմայի կեսը:
Փոթորիկն ու անձրևներն ուղեկցվել են խոշոր կարկուտով, ինչի հետևանքով վնասվել են բազմաթիվ մեքենաներ, դրանց վրա նկատելի փոսիկներ են առաջացել:
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով այսօր Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է 450 չվերթ:
Հիշեցնենք, որ օրերս «Ֆոբոս» եղանակի կանխատեսման կենտրոնը նշել էր, որ արևադարձային հեղեղը, որոշ ցուցանիշների համաձայն, կարող է գերազանցել ավելի քան կեսդարյա ռեկորդը և Մոսկվայի բնակիչներին հիշեցնել Հին Կտակարանի՝ Մեծ ջրհեղեղի մասին տողերը:
Ստորև ներկայացնում ենք Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի բնակիչների՝ սոցցանցերում հրապարակած փոթորկի լուսանկարները.






















