Սպիտակ տունը տեղեկություններ է հրապարակել Թրամփի վարչակազմի անդամների աշխատավարձերի մասին

13:38 • 01.07.17

Սպիտակ տունը տեղեկություններ է հրապարակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամների աշխատավարձերի մասին:

РИА Новости-ի հաղորդմամբ՝ Սպիտակ տան աշխատակիցների տարեկան աշխատավարձը 30-187 հազար դոլար է: Ընդ որում՝ Դոնալդ Թրամփի ավագ քաղաքական խորհրդական Ջարեդ Քուշները և Իվանկա Թրամփն աշխատավարձ չեն ստանում:

Նշվում է, որ վարչակազմի անդամներից ամենաբարձր աշխատավարձը ստանում է նախագահի ավագ քաղաքական խորհրդական Մարկ Հաուսը, իսկ ամենացածր աշխատավարձը ստանում է Սպիտակ տանը կից Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Գերի Կոնը: