Թրամփը մյուս պետություններին կոչ է արել միանալ Հյս. Կորեայի դեմ պատժամիջոցներին
ԱՄՆ-ն տարածաշրջանային մյուս պետություններին և բոլոր պատասխանատու երկրներին կոչ է անում միանալ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներին, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՝Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ հանդիպման ընթացքում:
Ինչպես փոխանցում են ամերիկյան լրատվամիջոցները, Թրամփը նշել է, որ «ԱՄՆ-ն միշտ կպաշտպանի իրեն ու իր գործընկերներին»։
«Մենք սերտորեն աշխատում ենք Հարավային Կորեայի, Ճապոնիայի ու մյուս գործընկերների հետ՝ մի շարք դիվանագիտական, տնտեսական, նաև անվտանգության ոլորտի միջոցառումների շուրջ, որպեսզի մեր դաշնակիցներին ու մեր քաղաքացիներին պաշտպանենք Հյուսիսային Կորեայից»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը:










