ԱՄՆ-ի ոստիկանությունը տարեսկզբից  ի վեր շուրջ 500 մարդու է կրակել

23:45 • 01.07.17

Ամերիկացի ոստիկանները շուրջ 500 մարդու են կրակել 2017-ի առաջին վեց ամսվա ընթացքում: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:

Պարբերականի տվյալներով` ընդհանուր առմամբ, ոստիկանության աշխատակիցները 492 մարդու են սպանել, որը հավասար է անցյալ և նախանցյալ տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշներին:

Ինչպես նշվում է, ոստիկանության կողմից խոցված անզեն քաղաքացիների թիվն այս ժամանակահատվածում նվազել է: Այնուամենայնիվ, կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ ոստիկանների կողմից սպանված քաղաքացիների թիվը կգերազանցի 1000-ը:

Ամենից հաճախ ամերիկացի ոստիկանների զոհն են դառնում զինված սպիտակամորթ տղամարդիկ: