Բրազիլիայում ձերբակալվել է պլաստիկ վիրաբուժության միջոցով ոստիկանությունից 30 տարի թաքնվող նարկոբարոն դա Ռոչան (լուսանկարներ)

11:23 • 02.07.17

Բրազիլիայում ձերբակալվել է «Սպիտակ գլուխ» մականունով նարկոբարոն Լուիս Կարլոս դա Ռոչան: Նարկոդիլերը ոստիկանությունից թաքնվում էր մոտ 30 տարի՝ փոխելով արտաքինը պլաստիկ վիրաբուժության օգնությամբ, հայտնում է BBC-ն:


Ինչպես հայտնել են Բրազիլիայի դաշնային ոստիկանությունում, նարկոդիլերը փոխել էր անունը Վիտոր Լուիս դե Մորաեսի: Ռոչայի և Մորաեսի լուսանկարների փորձաքննություն արդյունքում իրավապահները եկել են եզրակացության, որ դա նույն մարդն է:


Նարկոբարոնի հայտնաբերման և ձերբակալության գործողությանը մասնակցել է իրավապահ մարմինների 150 աշխատակից:


Բրազիլական ոստիկանությունը Ռոչային անվանում է Հարավային Ամերիկայում ամենախոշոր «նարկոկայսրություններից» մեկի ղեկավարը: Նրա կարողությունը գնահատվում է 100 միլիոն դոլար:


Իրավապահների գնահատականներով՝ Ռոչայի կազմակերպությունն ամեն ամիս Բոլիվիայում, Պերուում և Կոլումբիայում արտադրում էր մինչև հինգ տոննա կոկաին, որն այնուհետև տեղափոխվում էր ԱՄՆ և Եվրոպա:


Դա Ռոչային սպառնում է 50 տարվա ազատազրկում:

Luiz Carlos da Rocha se había sometido a diversas cirugías para cambiar su identidad (Polícia Federal de Brazil)

Polícia Federal de Brazil

@Vlad_Jara

A suitcase with currency, a gun and other objects belonging to Luiz Carlos da Rocha on 1 July 2017