Հունաստանում գրանցված շոգը նոր եվրոպական ռեկորդ է սահմանել

13:20 • 02.07.17

Հունաստանում շաբաթ գրանցված 45,9 աստիճան շոգը ջերմաստիճանի եվրոպական նոր ռեկորդ է սահմանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այդ ջերմաստիճանը գրանցվել է Կրետեի Իրակլիոն քաղաքի մոտակայքում գտնվող Միրես քաղաքի շրջակայքում:


Հունաստանում ավելի քան մեկ շաբաթ է, ինչ տաք եղանակ է, բայց հինգշաբթի օրվանից ջերմաստիճանը հասել է ըստ Ցելսիուսի սանդղակի 40-ի:


Օդերևութաբանների տվյալներով՝ շաբաթ դիտարկման չորս կայաններում գրանցվել է 44-ից բարձր ջերմաստիճան, 25 կայաններում՝ 42-ից բարձր:


Երկուշաբթի սպասվում է տասը աստիճանով ջերմաստիճանի անկում՝ մինչև 33-34 աստիճան:


Աթենքի քաղաքապետարանը մայրաքաղաքում օդորակիչներով 9 տարածք է բացել, որտեղ ցանկացողները կարող են պատսպարվել շոգից: Տարածքները նախևառաջ նախատեսված են բնակչության թույլ պաշտպանված խմբերի համար:


Հրշեջ ծառայությունները նախազգուշացրել են չոր և շոգ եղանակի առնչությամբ հրդեհների վտանգի մասին: