Իսրայելի վարչապետ Էhուդ Օլմերտն ազատ է արձակվել բանտից

10:34 • 02.07.17

Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը վաղաժամ ազատ է արձակվել բանտից: Այդ մասին հայտնում է Haaretz-ը:


Նա դուրս է եկել բանտից հուլիսի 2-ի առավոտյան 16,5 ամիս ազատազրկումից հետո:


Նշվում է, որ նա պետք է ամսվա մեջ երկու անգամ ներկայանա ոստիկանությանը:


Նա նաև պետք է նախկին կալանավորի վերականգնման կուրս անցնի:


Օլմերտը դատապարտվել է 2014 թվականին այն բանից հետո, երբ նրան մեղադրել են Երուսաղեմի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ «Հոլիլենդ» բնակելի համալիրի կառուցման թույլտվության համար կաշառք ստանալու մեջ:


Օլմերտը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը 2006-ից 2008 թվականին, իսկ 2008 թվականին ստիպված է եղել հեռանալ պաշտոնից կաշառակերության մեջ մեղադրանքներից հետո: