Ահաբեկչություն Դամասկոսում. պայթյունի հետևանքով 8 մարդ է մահացել, կա 12 տուժած
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում մահապարտ ահաբեկչի իրականացրած հարձակման հետևանքով մահացել է 8 մարդ, հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստաալիքի հաղորդած տեղեկության վրա:
Հայտնի է, որ պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասնում է 12-ի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ վարորդը ինքնապայթեցման միջոցով ահաբեկչական հարձակում է իրականացրել Դամասկոսի կենտրոնում:










