Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով տուժել է 10 զբոսաշրջիկ

19:38 • 02.07.17

Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով տուժել է առնվազն 10 զբոսաշրջիկ, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը: 

Կենտրոնական Յավա նահանգում գտնվող զբոսաշրջիկները ներկա պահին հոսպիտալացված են: Հայտնի է, որ ժայթքման պահին նրանք գտվել են հրաբխից 15 կմ հեռավորության վրա:  

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: