Ախուրյան գետը՝ պլաստիկե շշերի ու այլ կենցաղային աղբի մեջ (լուսանկարներ, տեսանյութ)

11:35 • 03.07.17

Ֆեյսբուքյան օգտատերն իր անձնական էջում տեղադրել է Ախուրյան գետի սարսափելի  աղտոտվածության մասին վկայող տեսագրություն: Այն հատվածում, որտեղ Գյումրի գետակը լցվում է Ախուրյան գետը, ափերը կես մետր շառավղով պատված են պլաստիկե շշերով և այլ կենցաղային աղբով:

Օգտատերը գրում է, որ  մոտ երկու տարի առաջ  նույնպես եղել է այնտեղ, բայց այն ժամանակ դեռ այդքան աղետալի չէր վիճակը:

«Պատկերացնու՞մ եք ինչ ծավալի աղբ է նետված այս գետակի մեջ: Ու սա միայն այն հատվածն է որը, մնացել է գետակի երեսին: Բա որքա՞ն է հիմա կուտակված հատակին և ինչքանն է լցվել Ախուրյան գետը ,մտածելն անգամ վախենալու է»,-գրում է օգտատերը: