Ռուսաստանից օտարերկրյա կապիտալի ռեկորդային արտահոսք է տեղի ունեցել. «Կոմերսանտ»
Օտարերկրյա ներդրողները ռուսական արժեթղթերում ներդրած ավելի քան 1,6 միլիարդ դոլար են հանել, դա վերջին 3.5 տարվա ընթացքում առավելագույն արտահոսքն է: Ռուսաստանի ակտիվներում ներդրումները կրճատվում են արդեն չորրորդ ամիսն անընդմեջ, գրում է «Коммерсантъ»-ը:
Ներդրողների փախուստը պայմանավորված է ԱՄՆ-ի և Ռուսաստանի մերձեցման չիրականացած սպասումներով, «Ռոսնեֆտ» և ԱՖԿ «Սիստեմա» ընկերությունների խմբի միջև կորպորատիվ կոնֆլիկտի սրմամբ, ինչպես նաև նավթի գների անկմամբ:
Միևնույն ժամանակ, աճում են այլ զարգացող երկրների ակտիվներում ներդրումները: Emerging Portfolio Fund Research-ի տվյալներով՝ անցած շաբաթ զարգացող շուկաների հիմնադրամները ներգրավել են մոտ 1,9 միլիարդ դոլար, իսկ չորս ամսվա ընթացքում՝ մոտ 28 միլիարդ դոլար:










