Կրետեում շոգից մարդ է մահացել

12:30 • 03.07.17

Կրետեում շոգից տարեց տղամարդ է մահացել, ևս մի մարդ ծանր վիճակում է: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Դեպքը տեղի է ունեցել Հերակլիոն քաղաքի մոտակայքում գտնվող Միրես քաղաքի շրջակայքում, որտեղ շաբաթ գրանցվել է +45,9 աստիճան:


Տարեց տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, բայց նրան փրկել չի հաջողվել։


Ծանր վիճակում հոսպիտալացվել է 40-ամյա վանական: Ջերմային հարվածի հետևանքով բուժօգնություն է անհրաժեշտ եղել Կրետեի 27 բնակչի:


Հունաստանում չորս օր շարունակ գրանցվել է օդի 40 աստիճան ջերմաստիճան: Երկուշաբթի, օդերևութաբանների կանխատեսումներով, ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով՝ մինչև 33-35 աստիճան: