Թուրքական օդանավում ուզբեկ կինը խանդի պատճառով ծեծել է ամուսնուն (լուսանկար)
Թուրքիայում՝ Ստամբուլ-Բոդրում ներքին չվերթի ժամանակ, ուշագրավ դեպք է տեղի ունեցել. ուզբեկ զույգը հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ կնոջ խանդի պատճառով:
Ինչպես գրում է թուրքական haberler.com կայքը, ազգությամբ ուզբեկ կինն ինքնաթիռի օդ բարձրանալուց րոպեներ անց ամուսնու հեռախոսում նկատել է հաղորդագրություն, որը նրան դուր չի եկել: Հենց օդանավի մեջ խանդի տեսարան սարքած կինը երեխաների ներկայությամբ սկսել է բղավել ամուսնու վրա և հարվածել նրան:
Ծեծկռտուքը դադարել է միայն այն ժամանակ, երբ միջամտել են իրավապահ մարմինները: Օդանավի վայրէջք կատարելուն պես կնոջը հանձնել են տեղի ոստիկանությանը:
«Նա դավաճանել է ինձ», - բղավել է վրդովված կինը, ում հետ օդանավի մեջ են գտնվել 7 և 10 տարեկան երեխաները:











