Թեհրանում Հայաստանին և Արցախին նվիրված համերգ է կազմակերպվել

10:51 • 03.07.17

Հուլիսի 1-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության անձնակազմը Թեհրանի «Վահդաթ» սրահում մասնակցել է իրանահայ դիրիժոր, կոմպոզիտոր Սերժիկ Միրզայանի ղեկավարած նվագախմբի և երգչախմբի համերգին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Համերգի ընթացքում հնչել են Ս. Միրզայանի կողմից հեղինակած հայկական ազգային թեմաներով երաժշտություն, ինչպես նաև հայերեն կատարմամբ Հայաստանին և Արցախին նվիրված երգեր, որոնց խոսքերի հեղինակը իրանահայ բանաստեղծուհի Ծաղկանուշ Ծատրյանն է: